Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ. Արցախի ԱՆ
20:01 - 24 հունվարի, 2021

Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ. Արցախի ԱՆ

Արցախի ԱՆ-ը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ 2021թ. հունվարի 23-ին ԱՀ առողջապահության նախարար Մ. Հայրիյանի ուղեկցությամբ վերջինիս հրավերով Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված՝ Հանրապետական բժշկական կենտրոն:

Այցելության ընթացքում բժիշկ-փորձագետները ուսումնասիրել են բուժհիմնարկների նյութատեխնիկական և կադրային ապահովության մակարդակը, ֆինանսական ու տնտեսական

գործունեությունը, առկա խնդիրները, լսել տեղի բուժանձնակազմի բարձրացրած հարցերն ու աշխատանքի որակը բարելավվելու շուրջ առաջարկությունները:

Հաջորդող շաբաթվա ընթացքում փորձագետները նախատեսում են ներկայացնել Արցախի բուժհիմնարկների մատուցած ծառայությունների բավարար որակն ու արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ կադրերի ու նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը՝ սույն թվականի փետրվար ամսից դրանք համալրելու ուղղությամբ գործուն քայլեր նախաձեռնելու գործնական մտադրությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել