Թբիլիսիում հանրահավաք է ընթանում՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ
 |tert.am|
17:33 - 24 հունվարի, 2021

Թբիլիսիում հանրահավաք է ընթանում՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ |tert.am|

tert.am: Թվիլիսիում ընդդիմության, գործարար համայնքի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հանրահավաք են անցկացնում կառավարության տան մոտ՝ պահանջելով չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված սահմանափակումները:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ցույցի մասնակցի խոսքով՝ բողոքի ակցիայի նպատակն է համավարակի դեմ պայքարի անվան տակ կառավարության սահմանած բոլոր արգելքների վերացումը: Վերջինս նշել է, որ ակցիայի կազմակերպիչները տարբեր բիզնես-միություններն ու քաղաքացիական ակտիվիստներն են:

Նրանց են միացել «Գիրչի», «Լելոն հանուն Վրաստանի», «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցությունները: Նրանք կարծում են, որ կառավարությունը, առաջին հերթին, պետք է թույլատրի հասարակական տրանսպորտի աշխատանքը, այնուհետև վերացնի մյուս սահմանափակումները: Ցուցարարները մտադիր են պարբերաբար ակցիաներ իրականացնել՝ ստիպելու իշխանություններին զիջումների գնալ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել