Հունաստանն ու Թուրքիան 5-ամյա ընդմիջումից հետո վերսկսում են երկխոսությունը
 |tert.am|
17:10 - 24 հունվարի, 2021

Հունաստանն ու Թուրքիան 5-ամյա ընդմիջումից հետո վերսկսում են երկխոսությունը |tert.am|

tert.am: Թուրքիան և Հունաստանը 5 տարի անց Ստամբուլում կանցկացնեն երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների շուրջ բանակցությունների 61-րդ փուլը, հիմնականում՝ Էգեյան և Միջերկրական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունաստանը «լավատեսությամբ ու ինքնավստահությամբ կմասնակցի բանակցություններին»:

Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2002 թվականին Անկարայում՝ երկու երկրների արտգործնախարարների խորհրդականների մակարդակով:

Երկխոսությունն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով պահպանվել է մինչև 2016 թվականը: Այդ ընթացքում տեղի է ունեցել հանդիպումների 60 փուլ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել