Ռուսաստանում ակցիաներին մասնակցել է 100 հազարից ավելի մարդ, բերման է ենթարկվել՝ 3 հազարից ավելին
13:04 - 24 հունվարի, 2021

Ռուսաստանում ակցիաներին մասնակցել է 100 հազարից ավելի մարդ, բերման է ենթարկվել՝ 3 հազարից ավելին

Երեկ Ռուսաստանի 122 քաղաքում բողոքի ակցիաներ էին կազմակերպվել՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով։ 

Ըստ առկա տվյալների՝ ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է 100 հազարից ավելի մարդ։ Ամենաշատ թվով բողոքարարներ դուրս էին եկել փողոց Ռուսաստանի մայքարաքաղաք Մոսկվայում` 20-40 հազար մարդ, ու Սանկտ Պետերբերգում` 20-35 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են տվյալներ, որ իրավապահների կողմից բերման է ենթարկվել 3 հազարից ավելի մարդ, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ։

Meduza.io-ն հայտնում է, որ բերման ենթարկվածների թվում կային նաև լրագրողներ, այդ թվում Медуза-յի 2 թղթակից՝ Ալեքսանդրա Սիվցովան Սանկտ Պետերբուրգում ու Կրիստինա Սաֆոնովան Մոսկվայում, Новая Газета-յի թղթակից Ելիզավետա Կիրպանովան Մոսկվայում, Эхо Москвы-ի թղթակից Արսենիյ Վեսնինը Պետերբուրգում։ 

Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին՝ Բեռլինից Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել