ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 հազար 658 մարդ

 |armenpress.am|
13:00 - 24 հունվարի, 2021

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 հազար 658 մարդ |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման այն ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Երևանից Ստեփանակերտ Է ժամանել 137 փախստական: Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 658 մարդ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանյոթ դիտակետերում:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել