Նավալնիի աջակիցների ցույցերի ժամանակ Ռուսաստանի տարբեր շրջաններում մոտ 300 անչափահաս է ձերբակալվել  
 |tert.am|
11:40 - 24 հունվարի, 2021

Նավալնիի աջակիցների ցույցերի ժամանակ Ռուսաստանի տարբեր շրջաններում մոտ 300 անչափահաս է ձերբակալվել |tert.am|

tert.am: Ռուսաստանի տարբեր շրջաններում շաբաթ տեղի ունեցող չարտոնագրված ակցիաների ժամանակ մոտ 300 անչափահաս է ձերբակալվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Աննա Կուզնեցովան:

«Այժմ հաշվարկ է իրականացվում: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ, շուրջ 300 անչափահաս է ձերբակալվել Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մոսկվայում այդ թիվը կազմում է մոտ 70, Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 30»,- ասվում է վերջինիս հայտարարության մեջ:

Նշվում է, որ անչափահաս քաղաքացիների մեծ մասն ավելի ուշ ազատ է արձակվել

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել