Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք
 |1lurer.am|
11:25 - 24 հունվարի, 2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք |1lurer.am|

1lurer.am: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 998 դեպք, մահացել է 16 հիվանդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 252 972, տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 1892 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 240 629: Կարանտինային ռեժիմում է 530 մարդ, հատուկ վերահսկողության տակ է 3302 մարդ: Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 444 մարդ:

Կորոնավիրուսից երկրում 3 038 մահ է արձանագրվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել