Թուրքիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն կսկսվի |tert.am|
13:48 - 23 հունվարի, 2021

Թուրքիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն կսկսվի |tert.am|

tert.am: Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը Թուրքիայում դեղագործական արտադրանքի առաջատար արտադրողի հետ պայմանագիր է կնքել «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը Թուրքիայում արտադրելու վերաբերյալ և սկսել է տեխնոլոգիայի փոխանցման աշխատանքները: Այս մասին տեղեկացրել են հիմնադրամից, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

««Սպուտնիկ V» պատվաստանյութի պոտենցիալ արտադրության ծավալը տարեկան միլիոնավոր չափաբաժին է: Քննարկվում է նաև ապագայում արտադրության հնարավոր ընդլայնման հարցը: Պատվաստանյութը կմատակարարվի ինչպես Թուրքիայի ներքին շուկային, այնպես էլ այլ երկրներին», - նշել է հիմնադրամը` հավելելով, որ թուրք գործընկրները մեծ հետաքրքություն են ցուցաբերել պատվաստանյութի նկատմամբ, որի արդյունավետությունն ավելի քան 90 տոկոս է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել