Այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է իրականացվելու Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունն ու զգուշացնում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն: