ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու. Զարիֆ |1lurer.am|
10:57 - 23 հունվարի, 2021

ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու. Զարիֆ |1lurer.am|

1lurer.am:  Նշելով, որ ԱՄՆ նոր կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու` ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Այս պահին նախաձեռնողը պետք է լինի Վաշինգտոնը»: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը: 

 
Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կանգնած է կարևոր ընտրության առջև: Զարիֆը գրել է. «Բայդենի կառավարությունը կամ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կընթանա միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու ուղով, կամ կհրաժարվի անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
 
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ միջուկային խնդրի շուրջ նոր բանակցությունները բացառված են, հավելելով. «Եթե Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, ցանկանում են խուսափել անցյալում արած սխալներից, պետք է վերանայեն Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ իրենց տեսակետը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել