ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին կքննարկեն Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը
 |news.am|
19:54 - 22 հունվարի, 2021

ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին կքննարկեն Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը |news.am|

news.am: ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին ԵՄ խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին գերատեսչության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ասել է, որ չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն պատժամիջոցները միշտ փոխզիջումային որոշումների արդյունք են: «Մենք ԵՄ Խորհրդում քննարկում ենք՝ ինչ գործողություններ ենք մտադիր ձեռնարկել»,-ասել է նա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել