ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի առևտրի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն
 |1lurer.am|
19:18 - 22 հունվարի, 2021

ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի առևտրի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն |1lurer.am|

1lurer.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է արժանացրել ոսկերչական իրերի հարգափորձման, հետազոտման և հարգադրոշման նկատմամբ կիրառվող պահանջները և հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղափոխվող ոսկերչական իրերի արտադրության ժամանակ թույլ տրվող խախտումների ցանկը: Այս մասին հայտնել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը։

«Ընդունված փաստաթղթերը հնարավորություն կտան ոսկերչական արտադրատեսակների փոխադարձ առևտրի համար ստեղծելու բարենպաստ պայմաններ, ինչը բիզնեսի կարևոր բաղկացուցիչ մասն է, սպառողների համար էլ ավելի անվտանգ կլինի արտադրանքի ձեռքբերումը: Սա քայլ է այդ ոլորտում առկա լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև առ 22 նոյեմբերի 2019 թ ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագրում նշված փորձի կիրառման ուղղությամբ»,- ասել է ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը:

Այսպիսով՝ հանձնաժողովն օպերատիվ կերպով ստեղծում է հարգադրոշմների փոխադարձ ճանաչման համար անհրաժեշտ պայմաններ` եվրասիական ինտեգրատիվ միության ներքին շուկայում ոսկերչական իրերի փոխադարձ առևտրի համար: 

Հանձնաժողովի կոլեգիան հաստատել է մի անդամ երկրից մյուսը տեղափոխվող ոսկերչական և այլ իրերի արտադրության նկատմամբ առկա պահանջների խախտումների ցանկը, ինչն ուղղված է ձեռնարկատիրական գործունեության բարեխիղճ սուբյեկտների գործունեության պաշտպանությանը:
 
Փաստաթուղթը հնարավորություն կտա սահմանելու նվազագույն անհրաժեշտ պայմաններ համապատասխան ստուգիչ միջոցառումների իրականացման համար՝ այն ոսկերչական և այլ իրերի կապակցությամբ, որոնք միության տարածքում կարող են տեղափոխվել խախտումներով հանդերձ: Փաստաթղթի ընդունման պես անդամ երկրների լիազորված մարմինները միմյանց հետ կփոխանակվեն միջսահմանային առևտրի ժամանակ խախտումների վերաբերյալ տեղեկատվությամբ դրանց վերացման կապակցությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման նպատակով՝ ազգային օրենսդրության համաձայն: 

ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել