Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|
17:48 - 22 հունվարի, 2021

Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության առաջին էջում նշված է, որ դրա բովանդակությունը հրապարակման ենթակա չէ: Այդ մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածության քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Թագուհի Թովմասյանի՝ թեկնածուին ուղղված դիտարկմանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասաբար է գնահատել «Բաց հասարակություններ հիմնադրամում» Խաչատուրյանի գործունեությունը: 

Գրիգորյանը նշեց, որ Թովմասյանն իրավունք չուներ մեջբերելու եզրակացությունից որևէ հատված: Նրա խոսքով՝ քանի որ թեկնածուն էլ ծանոթ չէ եզրակացությանը, ուստի հնարավորություն չունի «պաշտպանվելու», իսկ որ ամենավատն է, ըստ պատգամավորի, Թովմասյանի՝ եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում: 

«Ցավոք, սահմանափակումների պատճառով չեմ կարող մեջբերել, թե եզրակացության մեջ ինչ է գրված, բայց հանրությանը տեղյակ պահեմ, որ այն, թե տիկին Թովմասյանի հնչեցրած «փաստին» տրվել է գնահատական, այդ թվում՝ բացասական, իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել