Վրաստանը փետրվարի 1-ից չեղարկում է միջազգային թռիչքների սահմանափակումները |azatutyun.am|
15:45 - 22 հունվարի, 2021

Վրաստանը փետրվարի 1-ից չեղարկում է միջազգային թռիչքների սահմանափակումները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը փետրվարի 1-ից չեղարկում է միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները։

Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան չի բացառել, որ արդեն գարնանը Վրաստանը զբոսաշրջիկներ կարող է ընդունել Իսրայելից, Պարսից ծոցի, Եվրամիության այն երկրներից, որտեղ քաղաքացիներին ակտիվորեն պատվաստում են կորոնավիրուսի դեմ։

Համաճարակի պատճառով անցած տարվա մարտի 21-ից Վրաստանը դադարեցրել է այլ երկրների հետ կանոնավոր չվերթները։ Հուլիսի 13-ին վերականգնվել են միայն թռիչքները Թբիլիսիից դեպի Մյունխեն, Փարիզ և Ռիգա, իսկ նոյեմբերից որոշվել էր վերսկսել կանոնավոր հաղորդակցությունը ևս մի քանի ուղղությամբ։ Երկրում կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով, սակայն, ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ավիաընկերությունները ստիպված հետաձգել կամ դադարեցրել են պլանավորված չվերթները։

Մոտ 4 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 252 հազար մարդ, մահացել՝ 3022-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել