armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ փիլիսոփայորեն է վերաբերվում իր թեկնածության քվեարկությանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների չմասնակցելու որոշմանը:

Այս մասին Ջհանգիրյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Վերաբերվում եմ փիլիսոփայորեն: Ես երկու ընդդիմադիր խմբակցությունների, անկախ պատգամավորների հետ հանդիպել եմ, հանդիպումներն ու քննարկումներն անցել են շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում»,- ասաց Ջհանգիրյանը: