ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկություններին |1lurer.am|
13:31 - 22 հունվարի, 2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկություններին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր լքեց խորհրդարանի նիստերի դահլիճը՝ չմասնակցելով արտահերթ նիստում ԲԴԽ անդամների ընտրությանը: «Դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել էր, և ԲԴԽ-ում ընդդիմության կողմից թեկնածուների առաջադրման փորձերը ձախողվել են իշխանությունների կողմից: Սրանով, փաստորեն, ընդդիմությանը դուրս դրեցին դատաիրավական բարեփոխումներին ուղղակի կամ անուղղակի մասնակցելու հնարավորությունից»,- լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել ԲԴԽ անդամների քվեարկությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել