Թուրքիան ակնկալում է, որ Բրյուսելը կակտիվացնի Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը. Չավուշօղլու |tert.am|
13:18 - 22 հունվարի, 2021

Թուրքիան ակնկալում է, որ Բրյուսելը կակտիվացնի Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել ակտիվացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը, թարմացնել Մաքսային միությունը և սկսել անայցագրային ռեժիմի շուրջ բանակցությունները:

Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ու Հանձնաժողովի անդամների հետ բանակցությունների արդյունքում:

«Մենք պետք է աշխուժացնենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը ... անհրաժեշտ է նաև ամրապնդել համագործակցությունն ապօրինի միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարում: Մենք պետք է ամբողջությամբ արմատախիլ անենք Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և իսլամատյացության դրսևորումները, որոնց թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է»,-գրել է Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել