ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչություն է կանխել Բաշկիրիայում |tert.am|
12:37 - 22 հունվարի, 2021

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչություն է կանխել Բաշկիրիայում |tert.am|

tert.am: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է  ծայրահեղական իսլամի  հետևորդի, որը Բաշկիրիայում ահաբեկչություն էր նախապատրաստում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ձերբակալվել է 1995 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը զինված հարձակում էր նախապատրաստում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա»,-ասված է ծառայության հաղորդագրության մեջ:

Նա խոստովանել է, որ պատրաստվում էր «պայթեցնել մարդկանց»: Զինյալի պահոցից առգրավվել է որսորդական հրացան`փամփուշտներով և ինքնաշեն ռումբի բաղադրիչներ: Տեսանյութում, որը նկարահանվել է օպերատիվ աշխատակիցների կողմից ձերբակալությունից հետո, ցույց է տրվել պայթուցիկ նյութերի բաղադրիչներ և «արտաքինից էլեկտրական դետոնատորի նման առարկա»:

Ինչպես պարզվել է նրա գաջեթների նամակագրությունից, զինյալն անհրաժեշտ ցուցումները ստացել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպության էմիսարներից: Վերջիններս այժմ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել