armtimes.com: Խորհրդարանը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և փաստաբան Դավիթ Խաչատուրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցն է։

Մինչ այդ ընդդիմության ներկայացուցիչները ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց՝ նշելով, որ դատական համակարգը միակ անկախ մարմինն է, և իշխանությունները այս քայլով մտադիր են դատական իշխանությանը զրկել անկախությունից։

Նրանց խոսքով՝ ավելի հրատապ խնդիրներ կան, ինչպես գերիների վերադարձի հարցը։ Ըստ նրանց՝ այդ խնդիրները լուծելուց հետո միայն կարելի է անցնել այլ հարցերի քննարկմանը։