ՊՆ աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու մասին լուրը ապատեղեկատվություն է. պարզաբանում
11:36 - 22 հունվարի, 2021

ՊՆ աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու մասին լուրը ապատեղեկատվություն է. պարզաբանում

Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե Պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը՝ նշված է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):

Միաժամանակ տեղեկացվում է, որ հունվար ամսում անձնակազմի սոցիալական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար տրամադրվել է կանխավճար, իսկ ՀՀ  2021 թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումները կիրականացվեն սահմանված ժամկետներում և ամբողջությամբ: Այսինքն՝ աշխատակիցներին փոխանցված գումարները ոչ թե «կրճատված» աշխատավարձն է, այլ ընդամենը աշխատավարձի կանխավճար, իսկ աշխատավարձի մնացած հատվածը կփոխանցվի օրենքով սահմանված ժամկետներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել