Եվրամիությունում քննարկում են «ոչ էական» ճամփորդությունների սահմանափակումների հնարավորությունը |azatutyun.am|
11:11 - 22 հունվարի, 2021

Եվրամիությունում քննարկում են «ոչ էական» ճամփորդությունների սահմանափակումների հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության անդամ երկրների ղեկավարները քննարկում են «ոչ էական» ճամփորդությունների նոր սահմանափակումների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ առցանց գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում:

«Մենք գիտենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ոչ պարտադիր ճամփորդությունները սահմանափակելու համար: Եվ առաջիկա օրերին ու շաբաթներին մենք կաշխատենք այս գաղափարի վրա», - նշել է նա:

Եվրամիության սահմանները պետք է բաց մնան կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, բայց ոչ էական ճանապարհորդությունները պետք է խստորեն սահմանափակվեն, ընդգծել է Միշելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել