Ադրբեջանն իրավական օգնության հարցում է ուղարկել Ռուսաստանին Հայաստանի օդային տարածքում խոցված Մի-24 ուղղաթիռի գործով
 |tert.am|
23:04 - 21 հունվարի, 2021

Ադրբեջանն իրավական օգնության հարցում է ուղարկել Ռուսաստանին Հայաստանի օդային տարածքում խոցված Մի-24 ուղղաթիռի գործով |tert.am|

tert.am: Բաքուն դիմում է ուղարկել Մոսկվային ռուսական Մի-24 խոցված ուղղաթիռի մասին գործով իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:

«Ներկա պահին նշված քրեական գործով ինտենսիվ քննչական օպերատիվ միջոցառումներ են իրականացվում: … Միջնորդագրի արդյունքներից հետո կապահովվի վերոնշյալ քրեական գործով օրինական որոշման կայացումը»,- հայտնել են մամուլի ծառայությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել