ՌԴ-ն Բայդենի վարչակազմից իր առաջարկներին պատասխան է ակնկալում. Զախարովա
21:14 - 21 հունվարի, 2021

ՌԴ-ն Բայդենի վարչակազմից իր առաջարկներին պատասխան է ակնկալում. Զախարովա

 Ռուսաստանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից ակնկալում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին առնչվող իր առաջարկներին պատասխան, գնդակն այժմ ԱՄՆ կողմում է: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խոսքը գնում է այն մասին, որ մենք պետք է մեր ամերիկացի գործընկերներից լսենք այն ամենի վերաբերյալ պատասխանները, որոնք արդեն գտնվում են բանակցությունների սեղանին կամ էլ այն բանի, որ արդեն Մոսկվայի կողմից ուղարկվել է որպես առաջարկություն: Ես կարող եմ անգամ կոնկրետ օրինակներ բերել: Միաժամանակ, մենք հույս ենք հայտնում, որ ամերիկյան նոր վարչակազմն ամեն դեպքում կդրսևորի փոխադարձ ցանկություն արձագանքելու մեր բազմաթիվ առաջարկություններին, որոնք վաղուց արդեն արվել են»,- ասել է Զախարովան:    

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել