Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
18:11 - 21 հունվարի, 2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Հունվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր Աթոռի և Բելառուսի Հանրապետության իշխանությունների, ինչպես և դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգործակցություն։ Նորին Սրբությունն արձանագրել է, որ երկու ժողովուրդների բարեկամությանն իրենց նպաստն են բերում նաև Հայոց Եկեղեցին և Բելառուսի Ուղղափառ Եկեղեցին։
 
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Բելառուսի հայ համայնքի և նրա հոգևոր կարիքների հանդեպ դրսևորվող ուշադրությանը, մասնավորապես Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացին։
 
Իր հերթին Ալեքսանդր Կոնյուկը հաստատել է, որ երկու երկրների միջև առկա են ամուր և եղբայրական կապեր, որոնք էլ ավելի պիտի զորանան ու զարգանան։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել