Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր |armenpress.am|
17:33 - 21 հունվարի, 2021

Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել