Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բրյուսել |azatutyun.am|
16:32 - 21 հունվարի, 2021

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բրյուսել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ժամանել է Բրյուսել։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Բանակցությունների ընթացքում Չավուշօղլուն հայտարարել է, որ կողմերը պետք է անեն հնարավորը` Թուրքիայի և ԵՄ միջև դրական տրամադրվածությունը պահպանելու նպատակով։ «Երկկողմ հարաբերություններում դրական մթնոլորտի ձևավորումը խիստ կարևոր է։ Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ միտումը պահպանելու ուղղությամբ», - Anadolu գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել