Երբ ընդդիմությունն ասում է, որ գերիների մասով գործընթացներ չեն ծավալվում, սա է վարչապետի շեշտադրումը, այո՛, այս ծավալով գերիների վերադարձ նախկինում չի եղել. Նազելի Բաղդասարյան |tert.am|
16:06 - 21 հունվարի, 2021

Երբ ընդդիմությունն ասում է, որ գերիների մասով գործընթացներ չեն ծավալվում, սա է վարչապետի շեշտադրումը, այո՛, այս ծավալով գերիների վերադարձ նախկինում չի եղել. Նազելի Բաղդասարյան |tert.am|

tert.am: Այո՛, չենք ունեցել նման քանակությամբ գերիներ և տրամաբանորեն այստեղ հարցը ոչ թե ծավալների, այլ գործընթացի շարունակականության մասին է։ Երբ ընդդիմությունն ասում է, որ գերիների մասով գործընթացներ չեն ծավալվում, սա է շեշտադրումը, որ այո՛, այս ծավալով գերիների վերադարձ նախկինում չի եղել. ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ մեկնաբանելով  Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, թե նախկինում երբեք այս ծավալի գերիներ չեն վերադարձվել Հայաստան, որքան նոյեմբերի 9-ից հետո:

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարության 8-րդ կետի իրականացման համար ջանք ու եռանդ չի խնայում, սակայն, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից տեսնում ենք քաղաքական օրակարգերի առաջ մղում, ինչն էլ, ըստ պատգամավորի, ձգձգում է պատերազմի ժամանակ և հայտարարության ստորագրումից հետո գերեվարված անձանց վերադարձի հարցը:

«Նախօրեին Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովից ստացել ենք հարցի պատասխանը, որտեղ շաշտադրվում է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքով պայմանավորված՝ Ադրբեջանը պատերազմական գործողությունների ավարտից հետո պետք է գերեվարված անձանց վերադարձներ, բայց տեսնում ենք, որ ձգձգվում է: Ադրբեջանը միջազգայնորեն ստանձնած կոնվենցիոն պարտավորություններ ունի, և եթե չեն իրականացնում այդ պարտավորությունները, դա մեզ հիմք է տալիս պնդել, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը չնախատեսված այց կատարի այն վայրերնը, որտեղ ապրում են գերեվարված անձիք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել