«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ն մնաց մեր ընտանիքում». ԱՀԿ ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ-ի վերադարձը կազմակերպություն |tert.am|
15:25 - 21 հունվարի, 2021

«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ն մնաց մեր ընտանիքում». ԱՀԿ ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ-ի վերադարձը կազմակերպություն |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին կազմակերպություն վերադառնալու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր լավ օր է ԱՀԿ-ի և համաշխարհային առողջապահության համար: Միացյալ Նահանգների գլոբալ դերը կարևոր է: Եվ ես ողջունում և շնորհավորում եմ նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և Միացյալ Նահանգների ժողովրդին»,-ասել է կազմակերպության ղեկավարը ՝ ելույթ ունենալով հինգշաբթի ԱՀԿ գործկոմի 148-րդ նստաշրջանին:

Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին ԱՀԿ վերադառնալու և COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար հասանելիությունը և բաշխումը երկրների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել