Համատեղ գործողությունների ծրագրի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից. Իրանի ԱԳՆ |1lurer.am|
13:16 - 21 հունվարի, 2021

Համատեղ գործողությունների ծրագրի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am:  Իրանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Իռլանդիայի շահագրգռվածությանը՝ աջակցելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) պահպանմանը և լիարժեք գործադրմանը, ասել է. «ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից»: Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քաունիի հետ տեսակապի միջոցով հանդիպման ժամանակ Մուհամմադ Ջավադ Զարիֆն ըստ Pars Today-ի՝ ասել է.

«Իրանը, հենց սկզբից, լիարժեք հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: Սակայն համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորություններում թերանալուց հետո, ինչպես նաև Իրանի շահերը չապահովվելու արդյունքում Թեհրանը, համաձայնագրի 36-րդ հոդվածի համաձայն, կրճատեց իր պարտավորությունները»:
 
Զարիֆը հավելել է. «Հատկապես վերջին տարիներին. ԱՄՆ-ի գործողությունները, որոնք ուղեկցվել են սպառնալիքներով ու պատժամիջոցներով, հակասելով միջազգային կանոնակարգերին, ինչպես նաև միջազգային պայմանագրերի խախտումները, մեծ վնաս են հասցրել բազմակողմանիությանը: Ուստի բոլոր երկրներից, հատկապես ՄԱԿ-ի ԱԽ անդամներից, ակնկալվում է, որ կառուցողական ջանքեր գործադրեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել