Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ |news.am|
12:11 - 21 հունվարի, 2021

Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ |news.am|

news.am: Ստեփանակերտում աշխատանքը շարունակում է քաղաքացիների ընդունման կետը, որտեղ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»: Նրանց որոնումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, մտցվում են տվյալների բազա եւ փոխանցվում համատեղ որոնողական խմբերին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 

Քաղաքացիների ընդունման կետ օգնության համար դիմել է ընդհանուր 2 320 մարդ, այդ թվում՝ 575-ը «թեժ գծի» հեռախոսով:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են հրապարակել անհետ կորածների թիվը՝ հղում կատարելով պետական գաղտնիքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել