Պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում․ Հարությունյան |armtimes.com|
11:54 - 21 հունվարի, 2021

Պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում․ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։  Մինչ այդ չզեկուցվող հարցերի փաթեթով Տիգրան Պետրոսյանն ազատվեց այդ պաշտոնից։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հարությունյանին խնդրեց ներկայացնել իր մասին, արձագանքելով վերջինս ասաց. «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի Կառավարություն, նախ ուզում ուզում շնորհակալություն հայտնել նման բարձր վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին՝ մանավանդ այս դժվարին ժամանակներում։ Շնորհակալ եմ»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել աշխատանքային կարիերայի մասին, ի պատասխան Հարությունյանն ասաց, որ հիմնական կրթությունը ստացել է ՌԴ-ում, աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ. «Այնուհետեւ 2016 թվականին վերապատրաստվելով որպես առողջապահության կազմակերպիչ՝ ստացել եմ վերավորակավորումը, տեղափոխվել Հայաստան եւ ստանձնել ՀՀ Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը։

2 տարուց մի քիչ ավելի ղեկավարել եմ պոլիկլինիկան, որից հետո շարունակել եմ ղեկավարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան՝ ստանձնելով բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը պոլիկլինիկական ծառայության գծով։ Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնն եմ ստանձնել։ 2019-ից ապրիլից շարունակել եմ որպես առողջապահության նախարարի տեղակալ՝ մինչեւ 2019-ի հոկտեմբեր ամիսը։ Ունեմ պետական կառավարման համակարգում փորձ եւ պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ եւ մի բան էլ ավելի ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում»։

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը հունվարի 15-ին ազատման դիմում էր ներկայացրել Կառավարությանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել