Ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր պատերազմը կանգնեցնել․ Տոնոյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը |armtimes.com|
11:49 - 21 հունվարի, 2021

Ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր պատերազմը կանգնեցնել․ Տոնոյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը |armtimes.com|

armtimes.com: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ պատերազմը հնարավոր չէր կանգնեցնել առանց ավելի պակաս հողային կորուստների։

«Առանց արևէ անդրադարձ կատարելու, թե արդյոք հնարավոր չէ՞ր առանց մարդկային ավելի նվազ կորուստների այս պատերազմը դադարեցնել, երբ մենք գիտենք, որ երկու անգամ եղել է հնարավորություն․ մեկը պատերազմը սկսելուց երկու օր հետո, այնուհետև նաև հոկտեմբեր ամսին, որի մասին նաև Ռուսաստանի նախագահը խոսեց։ Պատերազմը դադարեցնելու հնարավորություն է եղել, եթե անգամ ավելի քիչ հողային կորուստներով հնարավոր չէր այս պատերազմը կանգնեցնել, ապա վստահաբար ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր կանգնեցնել»,-նշեց պատգամավորը։

Ըստ Իվետա Տոնոյանի՝ երեկվա հարցուպատասխանի ընթացքում վարչապետը ընդդիմության որևէ հարցի հստակ պատասխան չի տվել։ «Ես իհարկե շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, և երեկ մենք ևս մեկ անգամ ականատես եղանք այդ գործեալոճին, երբ մեր կողմից առաջ քաշված կոնկրետ հարցադրումներից որևէ մեկի մասով որևէ պատասխան չտրվեց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել