Բայդենը հրամանագրերով չեղարկել է Թրամփի ընդունած մի շարք որոշումներ
11:00 - 21 հունվարի, 2021

Բայդենը հրամանագրերով չեղարկել է Թրամփի ընդունած մի շարք որոշումներ

Երդմնակալությունից անմիջապես հետո ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստորագրել է մեկ տասնյակից ավել հրամանագրեր, որոնցով չեղարկում է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած մի շարք որոշումներ։

Նոր հրամանագրերով ԱՄՆ-ն նորից միանում է Կլիմայի փոփոխության մասին Փարիզի պայմանագրին, դադարեցվում է Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը, ԱՄՆ-ն վերադառնում է Առողջապահության միջազգային կազմակերպության կազմի մեջ, դիմակների կրումը դառնում է պարտադիր և մի շարք այլ հրամանագրեր։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել