Առողջապահական ծառայությունները կհարկվեն. ի՞նչ ռիսկեր ու հետևանքներ ունի ԱԱՀ-ով հարկումը |hetq.am|
10:23 - 21 հունվարի, 2021

Առողջապահական ծառայությունները կհարկվեն. ի՞նչ ռիսկեր ու հետևանքներ ունի ԱԱՀ-ով հարկումը |hetq.am|

hetq.am: Կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ հարկային քաղաքականության ճեղքը կրճատելու և պետբյուջեի մուտքերը շատացնելու նպատակով չեղարկվելու են ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)՝ մինչև հիմա գործող արտոնությունները։

Մասնավորապես, չեղարկվելու են առողջապահական ծառայություններին վերաբերող հարկային արտոնությունները։ Որոշման հավելվածում որպես հիմնավորում նշվում է, որ առողջապահական ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետպատվերով բուժօգնություն ստացողների թիվը, սակայն որևէ թվային հաշվարկ կամ վերլուծություն ներկայացված չէ։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը և Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանն այսօր քննարկել են, թե ինչ ռիսկեր ու բացթողումներ ունի այդ որոշումը, ինչպես նաև՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում։

«Առողջապահական ծառայություններն ԱԱՀ-ով հարկելու պարագայում կարող է ընդլայնվել պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստացող անձանց շրջանակը կամ պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների շրջանակը»,-այսպես է վարչապետի N 1455-Լ որոշման մեջ հիմնավորվում առողջապահական ծառայություններն ԱԱՀ-ով հարկումըսակայն նույն փաստաթղթում բացակայում են որոշակի թվեր, վերլուծություններ, որով հնարավոր լինի հաշվարկել և ասել՝ արդյոք Կառավարությունը կարող է այդ որոշմամաբ ինչ-որ հարցերի կոնկրետ լուծումներ տալ։

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրել նաև մեդալի մյուս կողմըորտեղ մարդկային կյանքներն ու առողջությունն ենորոնց անտեսումն ավելի աղետալի կարող է լինել և ոչ համադրելի ակնկալվող եկամուտների հետ։

«Վարչապետի այդ որոշումը ես դիտարկում եմայսպես ասածորպես ցանկությունների ինչ-որ փաստաթուղթորովհետև կան շատ անորոշություններ։ Նախայստեղ չի նշվումթե ԱԱՀ-ի ի՞նչ տոկոսաչափ պետք է կիրառվիայսինքնեթե պետք է կիրառվի ստանդարտմեզ ծանոթ 20%-ըհետևաբար այստեղ մենք գործ կունենանք լրիվ այլ իրավիճակի հետայն է՝ բժշկական ծառայությունների գների թանկացման և այլնի հետ։ Եթե կիրառվի ԱԱՀ առավել նվազ տոկոսաչափապա այս դեպքում այդ ծառայությունների ծախսերը և գները լրիվ այլ չափեր կունենան։ Գնահատման համար որոշակի թվային տվյալներն ու ակնկալիքները նշված չեն»,-ասում է ՍԽարազյանը։

Որոշման մեջ բժշկական ծառայությունների նկատմամբ ԱԱՀ մտցնելու հիմնավորումներում, որպես դրական արդյունք, նշվում էոր այդ ծառայություններից օգտվող սոցիալապես անապահով մարդկանց թիվն ու այդ ծառայությունների ծավալը կավելանանսակայն Խարազյանի խոսքովերբ 2000-2001թթդեղերի նկատմամբ կիրառվեց ԱԱՀ, «ոչ մի լումա» պետբյուջեից չհատկացվեց առողջապահական ծրագրերի իրականացմանը։

Որպես մեկ այլ հիմնավորում՝ նշվում էոր առողջապահական ապրանքներից և ծառայություններից ավելի շատ օգտվում են հարուստներըորոնքսակայն չեն վճարում այդ հարկերըմինչդեռ այդ հարկային արտոնությունը սահմանված էր բնակչության սոցիալապես անահապահով խավի համար։

«Սա միանշանակ հակասում է մեր ընդհանուր առողջապահության համակարգում իրականացված հետազոտթույունների արդյունքներինորովհետև առողջապահական ծառայություններից հիմանականում բնակչության մեծ մասը չի օգտվում, քանի որ դրանք թանկ ենֆինասապես մատչելի չեն»,-ասում է Սամվել Խարազյանը՝ հավելելովոր Հայաստանում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում ենոր հարցվածների 17-18%-ը ֆինանսապես ի վիճակի չէ օգտվել այդ ծառայություններիցիսկ մոտավորապես 50%-ը զբաղվում է ինքնաբուժությամբ։ Ըստ այդմճիշտ չէ հղում անել սոցիալապես անապահով խմբերինքանի որ այդ խմբերից միայն 40%-ն է օգտվում բժշկական «թանկարժեք» համարվող ծառայություններից։

Բացի այդՍԽարազյանի խոսքովայս փաստաթղթում Ֆինանսների նախարարությունը որևէ վերլուծություն չունի որոշման ռիսկերիֆինասնական ցուցանիշների և մարդկանց եկամուտների և ծախսերի վրա դրա ազդեցության մասին։

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ևս վկայում էոր Հայաստանի բնակչության 71%-ը չի կարող իրեն թույլ տալ 45 հազար և ավելի ՀՀ դրամի անսպասելի ծախս։ Մեծ է նաև այն մարդկանց թիվըորոնք չեն կարողնաում դիմել բուժհաստատությունորովհետև գումար չունենու ԴՄելիք-Նուբարյանի կարծիքով՝ նման չուսումնասիրած որոշման ընդունումն անուղղակիորեն ազդելու է մարդկանց կյանքի և առողջության վրա։

«Մենք այսօր ունենք մատչելիության խնդիր, 20%-ով գնի բարձրացումը, ակնհայտ էոր բերելու է մարդկանց մոտ խնդիրների ավելացմանըորն էլ ուղղակիորեն անդրադառնալու է մահացությանհաշմանդամությանհիվանդացության ցուցանիշների վրա»։

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաևթե դա ինչպես կանդրադառնա տնտեսության վրաքանի որ հանրային առողջապահության մեջ տնտեսական աճն ու առողջությունն իրար հետ փոխակապակցված են։ Սրա բացատրությունն այն էոր հիվանդ մարդը չի կարող ստեղծել տնտեսական աճ կամ, ասենքչի կարող այն արդյունավետությամբ աշխատելինչ առողջըև այդ հավելյալ եկամուտն ստանալը երկրի վրա կարող է անդրադառնալ երկարատև բացասական հետևանքներով։

Բուժծառայությունների հարկման ընտրովի մոտեցումըըստ Դավիթ Մելիք-Նուբարյանիևս չի կարող համարվել արդյունավետ, ասենք օրինակազատել սրտային վիրահատություններն ԱԱՀ-իցբայց քթիշուրթերի վիրահատության ժամանակ՝ հարկել։

«Եթե մենք դիտարկենք ամբողջ առողջապահության համակարգըապա քթի պլաստիկ վիրահատությունները ընդհանուր ծառայությունների ծավալի մեջ 5 % են կազմում. բժշկական ծառայությունների մեծ մասը մարդու առողջությունը վերականգնող ծառայություններ են»,-ասում է ԴՄելիք-Նուբարյանը՝ նշելովոր տարբերակված հարկումը նաև տեխնիկապես դժվար իրականացվող գործառույթ է։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ընդգծում է՝ որոշման մեջ ձևակերպված խնդիրն ու առաջկվող լուծումներն իրար չեն համապատասխանում.

«Երկրի համար մեկ պաշտոնյան փաստաթուղթ է հաստատելորտեղ նշել է հարկային քաղաքականության ճեղքի մասինապա ես ենթադրում եմոր այդ ճեղքը բավական մեծ է և լուրջ լուծումներ է պահանջում»,-ասում է ԱՔյուրումյանըսակայն դարձյալ ընդգծումոր թվային  ու հիմնավոր տվյալներ չեն ներկայացվում։

Փորձագետը չի ընդունում որոշման այն հիմնավորումը, թե առողջապահական ծառայությունների հարկումն էականերոն կավելացնի պետպատվերի ֆիզիկական ծավալը.

«Սրանով ավելի մեծ հարված է հասցվելու համեմատաբար ցածր եկամուտ ունեցող և աղքատ խավերինհիմա առանց այն էլ չեն օգտվում ծառայությունների զգալի մասիցհետագայում ավելի քիչ են օգտվելուինչն իհարկեվտանգելու է նրանց առողջությունը»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել