ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Բայդենի՝ երկիրը ԱՀԿ վերադարձնելու որոշումը |tert.am|
09:43 - 21 հունվարի, 2021

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Բայդենի՝ երկիրը ԱՀԿ վերադարձնելու որոշումը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ երկիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունանը (ԱՀԿ) վերադարձնելու որոշումը: Այս մասին հաղորդում է thehindu.com-ը։

Նա նշել է, որ Վաշինգտոնի՝ պատվաստանյութերի գլոբալ նախաձեռնությանը միացումը կնպաստի բոլոր երկրների համար պատվաստանյութերի հավասար հասանելիություն ապահովելու ջանքերին։

«Քանի որ պատվաստանյութերը COVID-19-ի դեմ պայքարի կարևորագույն գործիքն են, COVAX հիմնադրամին Միացյալ Նահանգների միացումը և աջակցությունը խթան կհանդիսանան բոլոր երկրների համար պատվաստանյութերի արդարացի հասանելիության ապահովման ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

Առավել մանրամասն՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել