Այսօր մենք նշում ենք ժողովրդավարության հաղթանակը. Բայդենը խոստացել է լինել «բոլոր ամերիկացիների» նախագահը
 |tert.am|
21:38 - 20 հունվարի, 2021

Այսօր մենք նշում ենք ժողովրդավարության հաղթանակը. Բայդենը խոստացել է լինել «բոլոր ամերիկացիների» նախագահը |tert.am|

tert.am: ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, որը րոպեներ առաջ է ստանձնել երկրի առաջնորդի պարտականությունները, խոստացել է լինել «բոլոր ամերիկացիների նախագահը», այդ թվում և նրանց, ովքեր իրեն չեն աջակցել:

Ինչպես փոխանցում է CNN-ը, նման ելույթով Բայդենը հանդես է եկել երդմնակալության արարողության ժամանակ: «Ես նույնքան ջանասիրաբար կաշխատեմ նրանց համար, ովքեր ինձ չեն աջակցել, որքան և նրանց համար, որոնք աջակցել են»,- նշել է Բայդենը:

Բացի այդ, Բայդենը կոչ է արել ամերիկացիներին միավորվել: «Գիտեմ, որ մեզ բաժանող ուժերը խորն են և իրական են: Սակայն գիտեմ նաև, որ դրանք նոր չեն: Մեր պատմությունը մշտական պայքար է ամերիկյան իդեալի, որը կերտել ենք միասին և տգեղ իրականության՝ ռասիզմի և վախի միջև, որը մեզ պառակտել է»,- հավելել է նորընտիր նախագահը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել