Գործադիրը քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը |armenpress.am|
19:04 - 20 հունվարի, 2021

Գործադիրը քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են պատերազմի հետևանքով կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ  հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Ստեփանյանի հարցին:

«Քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Ե՛վ սոցիալական, և՛ տնտեսավարողներին աջակցության ծրագրերը զուգահեռաբար տարբեր փուլեր են անցնում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարություն կքննարկի հետպատերազմյան և հետկորոնավիրուսային ևս մեկ հակաճգնաժամային ծրագիր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել