Եվրոպան ի դեմս Բայդենի Սպիտակ տանն ընկեր ունի․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
18:32 - 20 հունվարի, 2021

Եվրոպան ի դեմս Բայդենի Սպիտակ տանն ընկեր ունի․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այսօր՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, նշել է, որ ԵՄ-ն չորս տարի անց ունի «ընկեր Սպիտակ տանը»։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Ջո Բայդենի երդմանկալությունը ապաքինման ուղերձ կլինի պառակտված ազգի համար։ Այս նոր լուսաբացն Ամերիկայում այն պահն է, որին սպասել ենք շատ երկար։ Եվրոպան պատրաստ է նոր մեկնարկի մեր ամենահին ու ամենահուսալի ընկերների հետ», - նշել է ԵՄ պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել