Երևան-Կապան ճանապարհի անվտանգությանն առնչվող պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և ՌԴ-ի հետ |armenpress.am|
17:38 - 20 հունվարի, 2021

Երևան-Կապան ճանապարհի անվտանգությանն առնչվող պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և ՌԴ-ի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը Երևան-Կապան ավտոճանապարհի անվտանգությանն առնչվող պայմանավորվածություն է ձեռք բերել ադրբեջանական և ռուսական կողմերի հետ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Այս պահի դրությամբ՝ այն ճանապարհային հատվածի մասին, որի մասին դուք խոսեցիք, մենք ունենք հստակ պայմանավորվածություններ, և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ, այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը: Մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել: Սյունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ խնդիր չունենք, միջադեպ չենք ունեցել և հուսով եմ, որ ապագայում չենք էլ ունենալու»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել