tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի:  Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Տեղի կունենա խորհրդակցություն ԵվրԱզԷՍ-ի հարթակում՝ Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների թեմայով: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով: Բնականաբար,  կլինի Պուտինի ելույթը»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Նրա տվյալներով՝ խոսքը լինելու է կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարման մասին: