ՀՀ-ում կա 444 800 հա վարելահող, որից օգտագործվում է 222 հազարը, չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի՝ որոնք են չօգտագործվող հողերը․ կառավարությունը լուծում է առաջարկում |tert.am|
13:11 - 20 հունվարի, 2021

ՀՀ-ում կա 444 800 հա վարելահող, որից օգտագործվում է 222 հազարը, չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի՝ որոնք են չօգտագործվող հողերը․ կառավարությունը լուծում է առաջարկում |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկեց «Հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում առկա է 444 800 հա վարելահող, որից օգտագործվում է 222 հազարը, հետևաբար մնացածն արդեն չօգտագործվող են, և չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի, թե որոնք են չօգտագործվող հողատարածքները, այս փոփոխությունը գալիս է լուծելու այս խնդիրը:

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ 2001 թվականի մայիսի 2-ի Հողային օրենսգրքի 102 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում լրացնել՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը» բովանդակությամբ նոր պարբերություն:

«Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր, սակայն ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը, որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը։ Իր հերթին խոչընդոտ է չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավելու համար արդյունավետ քաղաքականության մշակումը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել