Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. հունվարի 20-ի |aliq.ge|
11:58 - 20 հունվարի, 2021

Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. հունվարի 20-ի |aliq.ge|

aliq.ge: Հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 469  նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 249 934 է: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 6 122 թեստավորում, այդ թվում 2 697  հակամարմինների թեստով, 3 425  PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 792 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 236 922 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝  2 987:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 212
  • Աջարիա — 33
  • Իմերեթի — 61
  • Քվեմո Քարթլի — 31
  • Շիդա Քարթլի — 34
  • Գուրիա — 12
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 32
  • Կախեթի — 25
  • Մցխեթա Մթիանեթի — 20
  • Սամցխե-Ջավախեթի — 8
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել