hetq.am: Հունվարի 19-ի որոնողական աշխատանքների արդյունքում 

Մեխակավանից հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն: Մարմինն անճանաչելի էր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան) ուղղություններով:  

Հունվարի 20-ին  որոնողական աշխատանքներ չեն իրականացվի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: 

Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 աճյուն: