Հեռանում եմ ուրախ սրտով ու լավատեսությամբ. Թրամփը հանդես է եկել հրաժեշտի խոսքով |1lurer.am|
10:01 - 20 հունվարի, 2021

Հեռանում եմ ուրախ սրտով ու լավատեսությամբ. Թրամփը հանդես է եկել հրաժեշտի խոսքով |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ղեկավարի կարգավիճակում ունեցած վերջին ելույթում ընդունել է Բայդենի հաղթանակն ու հաջողություն մաղթելով Սպիտակ տան նոր առաջնորդին՝ հայտարարել. «Մենք հասցրել ենք անել այն, ինչի համար եկել էինք, նույնիսկ շատ ավելին»:

Թրամփն իր ելույթի ընթաքում դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը՝ որակելով այն սարսափելի իրադարձություն: Քաղաքական բռնությունը երբեք չպետք է հանդուրժել՝ վստահ է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ 45-րդ նախագահն իր խոսքում շեշտել է՝ դեռ շատ անելիք ունի, ամեն բան դեռ նոր է սկսվում: Պաշտոնաթող նախագահը խոստացել է աղոթել Բայդենի վարչակազմի հաջողությունների համար:

«Այսօր մենք կանցկացնենք նոր վարչակազմի երդմնակալությունը, և ես աղոթում եմ նրանց հաջողությունների համար՝ հօգուտ անվտանգ ու զարգացող ԱՄՆ-ի: Այժմ, երբ ես պատրաստվում են իշխանությունը փոխանցել նոր վարչակազմին, ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սկսած շարժումը դեռ նոր է մեկնարկում:

Ամերիկան ծաղկելու է, մեր ժողովուրդը բարեկեցիկ է ապրելու, մեր ավանդույթները պահպանվելու են, հավատն ավելի է ուժեղանալու: Մեր ապագան առավել քան պայծառ է լինելու: Ես հեռանում եմ այս վեհաշուք կառույցից ուրախ սրտով ու լավատեսությամբ՝ մեր երկրի և մեր երեխաների համար լավագույնը դեռ առջևում է: Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասել է Թրամփը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել