Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում  |armenpress.am|
09:42 - 20 հունվարի, 2021

Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 7,0 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 1,8%-ով։ Այս մասին տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

Այս տարվա առաջին տասնմեկ ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 129,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 34,4 մլրդ կՎտ.ժ և 5,0% նվազում, Ղազախստանում՝ 97,6 մլրդ կՎտ.ժ և 1,8% աճ, Ղրղզստանում՝ 13,4 մլրդ կՎտ.ժ և 0,9% աճ, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 977,1 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալից 3,2%-ով քիչ։

Հայաստանում այս տարվա հունվար-նոյեմբերին արտադրված ջերմային էներգիայի (գոլորշի և տաք ջուր) 7,8  հազ. Գկալ ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ աճել է 39,9%-ով այն դեպքում, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում արտադրվել է 1 մլրդ  176,0 մլն Գկալ ջերմային էներգիա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,1%-ով։ Ընդ որում, Բելառուսում 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին արտադրված ջերմային էներգիայի ծավալը կազմել է 53,0 մլն Գկալ (նվազումը՝ 3,8%), Ղազախստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար,  72,0 մլն Գկալ և 0,8% նվազում, Ղրղզստանում՝ 2,4 մլն Գկալ և 11,9% աճ, և Ռուսաստանում՝  1 մլրդ 48,6 մլն Գկալ և 5,5% նվազում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել