Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ |hetq.am|
23:03 - 19 հունվարի, 2021

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ |hetq.am|

hetq.am: Թեհրանը ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի մյուս պաշտոնյաներին ներառել է պատժամիջոցների ցուցակում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ սև ցուցակում հայտնվել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելը և ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Իրանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ դեսպանորդ Բրայան Հուքը և գործող հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը։

Իրանական արտաքին գերատեսչությունը Թրամփին և ամերիկյան մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է մարդու իրավունքների խախտման, ահաբեկչությանն աջակցելու, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության սպառնալիքների ստեղծման, ինչպես նաև Իրանի ու նրա քաղաքացիների դեմ հակամարդկային և ահաբեկչական գործողությունների մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել