ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին
20:46 - 19 հունվարի, 2021

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: 

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել