Նավալնիի շուրջ իրավիճակը չի պահանջում Պուտինի հատուկ ուշադրությունը․ Պեսկով |tert.am|
20:29 - 19 հունվարի, 2021

Նավալնիի շուրջ իրավիճակը չի պահանջում Պուտինի հատուկ ուշադրությունը․ Պեսկով |tert.am|

tert.am: Ալեքսեյ Նավալնիի գործի շուրջ ստեղծված իրավիճակը և դատավարության շրջանակներում նրա իրավունքների պահպանումը չեն պահանջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ուշադրությունը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Դա այն իրավիճակը չէ, որը նախագահի կողմից հատուկ ուշադրություն է պահանջում»,-ասել է Կրեմլի խոսնակը: Նա ավելացրել է, որ «Ռուսաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները երաշխավորված են օրենքներով, Ռուսաստանի վերահսկիչ գերատեսչություններով, և դա կլինի նաև այս պարագայում»:

Պեսկովի խոսքով՝ Նավալնիի կալանավորումը Ռուսաստանի ներքին գործն է, ուստի Մոսկվան ուշադրություն չի դարձնի արտասահմանից այս հարցի վերաբերյալ որևէ հայտարարության վրա: «Մենք լսում ենք այդ հայտարարությունները, բայց այս պարագայում մենք չենք կարող և չենք պատրաստվում հաշվի առնել այդ հայտարարությունները», - ասել է Կրեմլի խոսնակը:

Նա ընդգծել է,  որ Նավալնիի դեպքում խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից Ռուսաստանի օրենքը  խախտելուն: «Դա բացարձակապես ներքին խնդիր է, և մենք ոչ ոքի թույլ չենք տա միջամտել դրան և մտադիր չենք լսել նման հայտարարությունները»,-ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ, շարունակել է նա, Ռուսաստանը, ինչպես նախկինում, շահագրգռված է (այլ երկրների հետ) լավ հարաբերություններ ունենալ, որոնք ոչ մի կերպ չեն կարող կարգավորվել  մեկ առանձին քաղաքացու հարցով:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել