Արթուր Դավթյանին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին |factor.am|
15:02 - 19 հունվարի, 2021

Արթուր Դավթյանին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին |factor.am|

factor.am: ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստի ժամանակ բացարկ հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազ, այս գործով մեղադրող Արթուր Դավթյանին:

Որպես պատճառ պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց այն, որ ԱԺ նախագահի դեմ բռնության գործով Արթուր Դավթյանը գնացել է Կառավարության շենք՝ վարչապետի մոտ խորհրդակցության:

Ըստ Ալումյանի՝ այդ խորհրդակցության ժամանակ քրեական գործը քննարկվել է այնպիսի մանրամասնություններով, որ կարելի է հետևություն անել՝ բոլոր քրեական գործերը կարող են նման ճակատագիր ունենալ: Ալումյանը նշեց, որ սա մի շարք օրենքների խախտում է:

Շարունակությունը՝ factor.am- ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել