Շուշիում Արգիշտի Քյարամյանի հետ ենք եղել․ ինքը և ես աջակցել ենք հրամանատարին․ Սեյրան Օհանյան |news.am|
13:25 - 19 հունվարի, 2021

Շուշիում Արգիշտի Քյարամյանի հետ ենք եղել․ ինքը և ես աջակցել ենք հրամանատարին․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով  ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի սկզբին ինքը Շուշիում եղել է Սեյրան Օհանյանի հետ իրար հետ էլ նույն մեքենայով այնտեղից դուրս են եկել:

«Ես այդ մասին մի քանի հարցազրույցներում ասել եմ: Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքը  աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել եւ գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների: նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5.30 մենք միասին նույն մեքենայով դուրս ենք եկել: Այնուհետեւ տարբեր խնդիրներ ենք կատարել: Նոյեմբերի 7-ին ինքը խնդրել է, ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երեւան»,-ասաց նա:

Ավելի վաղ Արգիշտի Քյարամյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը Շուշիից ինկասացիայի մեքենաներով ոսկիներ ու փողեր է դուրս բերել պատերազմի ընթացքում, ասել էր, որ Շուշիից դուրս է եկել շուրջ մի տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են գնդապետներ, որոնց թվում եղել է Սեյրան Օհանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել